«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը, ով դուբլի հեղինակ է դարձել Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում, նշել է, որ թիմը գերազանց մարզավիճակում է:
«Թիմն արեց ամեն հնարավորը: Հաջողության բանալին թիմի կազմի հզորության մեջ է: «Լիվերպուլ»-ում են խաղում բարձրակարգ ֆուտբոլիստներ: Թիմն էլ գերազանց մարզավիճակում է:
Փորձառության և երիատասարդության իդեալական համատեղություն ենք ստացել: Միայն մեկ ցանկություն ունենք` լավ արդյունքի հասնել»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Ջերարդի խոսքերը:








































