Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» շվեդական ԱԻԿ-ին հաղթելու դեպքում, երկրորդ որակավորման փուլում կմրցի «Վալյուր» (Իսլանդիա)-«Մարիբոր» (Սլովենիա) զույգի հաղթողին:
ԱԻԿ-ին զիջելու դեպքում «Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում: Այստեղ Հայաստանի չեմպիոնին բաժին կհասնի «Ֆերոնիկելի» (Կոսովո)-«Լինկոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) զույգի պարտվողը: