Մյունխենի «Բավարիա»-ի ֆրանսիացի առաջատար Ֆրանկ Ռիբերին մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ խաղը:
«Շատ դժվար խաղ էր մեզ համար: «Արսենալ»-ը շատ ավելի լավ խաղ ցուցադրեց, քան առաջին հանդիպմանը: Նրանք տիրում էին գնդակին, գոլային պահեր ստեղծում: Միայն գոլ խփելուց հետո մենք բարելավեցինք մեր խաղը և չնայած նրան, որ «զինագործներ»-ը հավասարեցրին հաշիվը, գիտեինք, որ երկու խաղի արդյունքում հաջողության ենք հասնելու:
Լոնդոնցիներն ապացուցեցին, որ «Արսենալ»-ը մեծագույն ակումբ է և արժանի հակառակորդ»,- L’Equipe-ը մեջբերում է Ռիբերիի խոսքերը:








































