Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով և կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Պոգբան հայտնվել է նաև եվրոպական մի շարք այլ գրանդերի ուշադրության կենտրոնում, որոնց թվում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Արսենալ»-ը:
El Confidencial-ի տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ի ղեկավարները հրավիրել է թուրինցիների ներկայացուցիչներին` 20- ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով:
Հարկ է նշել, որ «Յուվենթուս»-ը դեռևս չի պատրաստվում հրաժարվել Պոգբայի ծառայություններից: Սակայն «Ռեալ»-ի շահավետ առաջարկը կարող է ազդեցություն ունենալ թուրինցիների որոշման վրա:








































