Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Եթե խաղար Մխիթարյանը․ Որն է «Արսենալի» ձախողման հիմնական պատճառը

Լոնդոնի «Չելսին» կապիտուլիացիայի ենթարկեց «Արսենալի» Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում: «Արսենալը» ձախողեց մրցաշրջանը՝ չնվաճելով ոչ մի տիտղոս: Մրցաշրջանի կարևորագույն խաղում Էմերին նախընտրել էր խիստ կանխատեսելի և պարզունակ մարտավարություն: Մասնավորապես, բոլորի համար էր պարզ, որ «Արսենալը» խաղալու է երկու հարձակվողներով ի դեմս Լակազետի և Օբամեյանգի: Այս ֆուտբոլիստները Եվրոպա լիգայում աչքի էին ընկել արդյունավետությամբ էապես նպաստելով լոնդոնյան ակումբի եզրափակչում հայտնվելուն: Եթե պաշտպանությունն ու հենակետային օղակը կառուցելու Ունայ Էմերին մի քանի տարբերակ ուներ, ապա առջևի գծում Օզիլը Լակազետն ու Օբամեյանգը ուղղակի այլընտրանք չունեին: Էմերին ձեռքի տակ ուներ ընդամենը մեկ ենթահարձակվողի և ուզած-չուզած մեկնարկային կազմում էր ընդգրկել Օզիլին: Եթե Մխիթարյանը կամ Ռեմսին լինեին Էմերիի տրամադրության տակ վստահ ենք, որ պատկերը բոլորովին այլ կլիներ: Այդ դեպքում Էմերին կպայքարեր երկու ենթահարձակվողներով՝ ուժեղացնելով դաշտի կենտրոնը:

Եթե Մխիթարյանը մեկներ Բաքու, ապա Էմերին ամենայն հավանականությամբ կնախընտրեր ոչ թե 3-4-1-2, այլ 3-4-2-1, կամ 4-3-2-1 դասավորությունը: Հաշվի առնելով «Արսենալի» հատկապես կիսապաշտպանության միջին հատվածի թուլությունը «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հրահանգել էր ակտիվ պրեսինգ կիրառել: Նկատենք, որ «Չելսիի» բոլոր երեք գոլերը ծնվեցին «Արսենալի» ֆուտբոլիստների սեփական կիսադաշտոււմ կոպիտ սխալների և դրանց հաջորդած գնդակի կորստի հետևանքով ինչի հիմքում հենց մրցակցի պրեսինգն էր: Սպասվածի համաձայն Սարի հրահանգով հատուկ հսկողության տակ էին Լակազետն ու Օբամեյանգը, ինչի հետևանքով էլ «Արսենալի» գրոհները ուղղակի չէին ստացվում: Ոչնինչ չկարողացավ անել նաև Օզիլը, որը ստանալով գնդակը՝ չէր իմանում ինչ անել: Հանդիպումից անմիջապես հետո, բազմաթիվ լրատվամիջոցները «Արսենալի» պարտության գլխավոր պատճառ նշեցին Մխիթարյանի բացակայությունը: Հանդիպման ընթացքն իսկապես ցույց տվեց, որ հայ ֆուտբոլիստը օդի և ջրի պես անհրաժեշտ էր «Արսենալին» և նրա ներկության դեպքում հնարավոր է բոլորովին այլ արդյունք գրանցվեր: Որպես պարտության հիմնական պատճառ կարելի է նշել կադրային լուրջ խնդիրները: Էմերին գործի դրեց այն գործիքակազմը, որն ուներ, սակայն դա բավարար չէր:

«Մենք ավելի ուժեղ դարձանք այս մրցաշարի ընթացքում, սակայն դա բավարար չէր: Պետք է շարունակենք աճել, քանի որ «Արսենալի» շատ խաղացողների համար սա առաջին եզրափակիչն էր: Հիասթափված ենք, բայց մեծ քայլ ենք կատարել առաջ»,- խաղից հետո ասել է Էմերին: Վերջինիս խոսքով «Արսենալը» լավ խաղ ցուցադրեց առաջին կեսում, սակայն հանդիպման ընթացքը բեկեց առաջին բաց թողած գնդակը: «Բաց թողած գնդակից հետո պետք է հանդարտություն ցուցաբերեինք, ինչը` չարեցինք»,- ավելացրել է Էմերին:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Սարիի կարծիքով իր թիմն արժանի էր հաղթանակի և այս տիտղոսը հետևողական աշխատանքի արդյունք է: «Շատ երջանիկ եմ: Այս տիտղոսը շատ կարևոր է ակումբի համար: Մենք իսկապես արժանի էինք դրան: Հունվարին և փետրվարին մենք դժվարություններ ունեինք, բայց մենք ճիշտ ժամանակին սթափվեցինք, ինչն անելն Անգլիայի Պրեմիեր լիգայում անելն այդքան էլ հեշտ չէ: Մեզ հաջողվեց տեղ նվաճել բրոնզե մեդալը, հաղթեցինք Եվրոպա լիգայի 12 խաղ և խաղացինք Անգլիա լիգայի գավաթում: «Սիթիի» հետ 0:6 հաշվով կրած պարտությունից հետո մենք էական փոփոխություններ կատարեցինք: «Արսենալի» դեմ եզրափակիչ մրցավեճը 64-րդն էր ընթացիկ մրցաշրջանում: Բաքվում շատ շոգ էր և ֆիզիկապես շատ դժվար էր խաղալը: Կարծում եմ լավ աշխատեցինք և երկրորդ խաղակեսում խաղի թելը մեր ձեռքում էր: Իսկապես լավ խաղ ցուցադրեցինք «Արսենալի» դեմ: Կարողանում էինք մրցակցի արգելակել դաշտի միջին հատվածում և սուր հակագրոհներ ձեռնարկել: Շնորհակալություն եմ հայտնում «Չելսիի» բոլոր երկրպագուներին: Մենք նվաճեցինք գավաթը համատեղ ուժերով: Սա բոլորիս հաղթանակն էր»,- ասել է Սարին: Նշենք, որ «Չելսին» 5 տարի անց կրկին դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող:

Լոնդոնյան թիմն այս մրցաշարում հաղթել էր նաև 2012/13 մրցաշրջանում: «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն դարձավ Եվրոպա լիգայի 2018/19թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Ֆրանսիացին իր 11-րդ գոլը խփեց «Արսենալի» դեմ եզրափակիչ խաղում: Ռմբարկուների ցուցակում երկրորդ հորիզոնականում է «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչը: «Չելսիի» հետ հանդիպումը վերջինն էր «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխի համար, որն ավարտեց կարիերան: «Ես հպարտանում եմ, թե ինչպես եմ անցկացրել իմ կարիերայի վերջին խաղը: Քանի որ, եթե այն եզրափակչում է, ճնշումը շատ մեծ էր: Ես պետք է խաղայի և պետք է նշեմ, որ արել եմ ամեն ինչ:

«Արսենալն» արժանի չէր պարտության: Մենք շատ մեծ աշխատանք էինք կատարել: Իմ ապագա՞ն: Ես դեռ մեկ ամիս էլ «Արսենալի» ֆուտբոլիստ եմ համարվելու»,- ասել է Չեխը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում