«Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր ու հիմա մենք Բաքվում ենք Եվրոպան տուն բերելու»: Այս խոսքերով երգ են երգե Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները Բաքվում այսօր կայանալիք Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչի «Արսենալ»-«Չելսի» հանդիպման ընդառաջ:
Այս կատարումը, բնականաբար մեծ աղմուկ է բարձրացրել հարևան երկրում, որտեղ փորձում են հասկանալ, թե ինչ նկատի ունեն «Արսենալի» երկրպագուները, երբ երգում են, որ եղել են Ղարաբաղում և հիմա մեկնում են Բաքու։