«Լևանտե»-ի դեմ խաղում հաղթանակ տանելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ իր թիմում դրական մթնոլորտ է տիրում:
«Մենք լավ դիրք ունենք Պրիմերայի և այլ մրցաշարերի շրջանակներում: Թիմում հիանալի մթնոլորտ է տիրում, և մենք ցանկանում ենք այսպես էլ շարունակել:
«Լևանտե»-ի դեմ շատ լավ խաղացինք: Մենք բազմաթիվ պահեր ունեինք, բայց Կեյլոր Նավասը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց: Գոհ եմ սաներիս ցուցադրած խաղից»,- ասել է Անչելոտին:








































