Կատալոնական «Բարսելոնա»-ի տնտեսական հարցերով փոխտնօրեն Խավյեր Ֆաուսը հայտարարել է, որ ակումբն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմը համալրելու նպատակով կծախսի 50-60 մլն եվրո:
Իսպանիայի գործող չեմպիոնի ղեկավարները նախատեսում են թիմ հրավիրել 4 նորեկների:
«Մեր տրամադրության տակ կլինի 50-60 մլն եվրո: Կարող ենք 4 նորեկների հրավիրել»,- հայտարարել է Ֆաուսը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսա»-ն առայժմ երկրորդն է և առաջատար «Ռեալ»-ին զիջում է 1 միավորով:









































