Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Պաշտոնական․ «Արսենալն» իր դժգոհությունն է հայտնել ՈւԵՖԱ-ին Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար

Լոնդոնի «Արսենալ»-ը դժգոհ է, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացվում է Բաքվում:

Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: ««Արսենալ»-ում բոլորն ուրախ են Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու համար և անհամբերությամբ են սպասում «Չելսի»-ի դեմ խաղին: Սակայն մենք հիասթափված ենք այն հանգամանքից, որ տեղափոխության խնդիրների պատճառով ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ին կարող է տրամադրել 6 հազար տոմս միայն, այնինչ մարզադաշտը տեղավորում է 60 հազար հանդիսական: Ժամանակը ցույց կտա, արդյոք «Արսենալ»-ի անգամ 6 հազար երկրպագուները մեկնեն Բաքու, հաշվի առնելով, թե որքան բարդ է նման ճանապարհորդությունը: Մենք 45 հազար աբոնեմենտ ունենք և ճիշտ չենք համարում` ՈՒԵՖԱ-ի նման դժվար տեղափոխություն պահանջող վայրի ընտրությունը: Իրականությունն այն է, որ նրանք, ովքեր հասել են եզրափակիչ չեն կարող բավարարել երկրպագուների ցանկությունները: «Արսենալ»-ը բազմաթիվ դժգոհություններ է ստացել երկրպագուների անունից և կիսում է նրանց կարծիքը:

Մեր երկրպագուների և մեր անունից ուզում ենք հստակեցնել, թե ինչպես են վայրերն ընտրվում եզրափակիչներ անցկացնելու համար: Այս դեպքում հաշվի առնելով նաև երկրպագուների պահանջները: Հույս ունենք, որ հաջորդիվ ՈՒԵՖԱ-ն երկրպագուների դժվարությունները հաշվի կառնի վայրի ընտրությունը հարցում և նման բան չի կրկնվի»,-ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում