«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները կիսապաշտպան Խուան Մատային ճանաչել են փետրվար ամսվա լավագույն խաղացող: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կիսապաշտպանը, ով «Յունայթեդ» է տեղափոխվել հունվարի վերջին, վաստակել է քվեարկողների ձայների 55 %-ը` շրջանցելով Պատրիս Էվրային և Նեմանյա Վիդիչին:
Փետրվարին Մատան 4 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում` աչքի ընկնելով գոլային երկու փոխանցումներով: Ընթացիկ մրցաշրջանում ամսվա լավագույն խաղացողի կոչման են արժանացել նաև Ռոբին վան Պերսին, Ուեյն Ռունին (3 անգամ), Ադնան Յանուզայը (2 անգամ):








































