Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ովքեր բացեցին Բաքվի ճանապարհը․ Ինչ ապացուցեց Մխիթարյանը Վալենսիայում

Լոնդոնի «Արսենալը» մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում «Չելսիի» հետ կվիճարկի Եվրոպա լիգայի գավաթը: Կիսաեզրափակչի պատասխան խաղում Ունայ Էմերիի թիմը անցկացնելով ընթացիկ մրցաշրջանի լավագույն հանդիպումներից մեկը 4:2 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ: Սպասվածի համաձայն Էմերին կարևորագույն խաղում կրկին գործի դրեց այս մրցաշարում իր գլխավոր զենքը, որն Օբամեյանգ-Լակազետ խաղային զույգն է: Հարձակման այս զույգը ընթացիկ մրցաշրջանում ընդհանուր առմամբ խփել է 46 գնդակ և կատարել 21 գոլային փոխանցում: Մրցաշրջանի սկզբում Օբամեյանգ-Լակազետ դուետը շատ ավելի արդյունավետ էր գործում, և Էմերին շարունակ նրանց ընդգրկում էր մեկնարկային կազմում:

Վերջին շրջանում, սակայն, Անգլիայի Պրեմիեր լիգայում Էմերիի Լակազետ-Օբամեյանգ «զենքը» այլևս չունի նախկին էֆեկտիվությունը: Ավելի ստույգ՝ անգլիական ակումբները արդեն իսկ գտել էին հարձակման այս զույգի դեմ հակախաղը: Եվրոպա լիգայում իրավիճակն այլ է, և անգլիական թիմի հարձակման գիծը լուրջ խնդիր է մրցակիցների համար: Եվրոպա լիգայի վերջին հինգ հանդիպումներում Էմերին Լակազետին և Օբամեյանգին ընդգրկել էր մեկնարկային կազմում: Լակազետը որակազրկման պատճառով բաց էր թողել երկու հանդիպում, ինչի հետևանքով «Արսենալի» մոտ խնդիրներ էին ծագել: Մասնավորապես, 1/16-րդ եզրափակչում Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ առաջին մրցավեճում Լակազետը մրցակցին հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել և որակազրկվել 3 խաղով: Ֆրանսիացի հարձակվողը բաց էր թողել ԲԱՏԷ-ի հետ պատասխան և 1/8-րդ եզրափակչի «Ռենի» հետ առաջին հանդիպումը: Այն ավարտվել էր ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Պատասխան խաղից առաջ ՈՒԵՖԱ-ն վերանայել էր որոշումը և Լակազետին թույլատրել էր մասնակցել «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցած պատասխան խաղին: Էմերին գիտակցում է, որ Եվրոպա լիգայի խաղարկությունում Օբամեյանգ-Լակազետ տանդեմը դեռևս անկասելի է և շարունակում է խաղադրույք անել այս զույգի վրա: Կարճ ասած այս հարձակվողները «Արսենալի» համար Բաքվի ճանապարհը հիմնական բացողներն էին: Նշենք սակայն, որ եզրափակիչ մրցավեճում Էմերիի գլխավոր զենքը կարող է կորցնել արդյունավետությունը: Եվրոպա լիգայի եզրափակչում լոնդոնյան դերբիում Էմերին ստիպված է լինելու տակտիկական նոր մեխանիզմ մշակել, քանզի «Չելսին» վաղուց արդեն ծանոթ է «Արսենալի» ուժեղ և թույլ կողմերին: Այո Լակազետ-Օբամեյանգ զույգը կապիտուլիացիայի ենթարկեց «Վալենսիային», բայց, պնդել որ խաղային այս մոդելը արդյունավետ կգործի նաև վճռորոշ խաղում ճիշտ չի լինի: Երեկ կայացած մրցավեճում «Վալենսիան» հենց հանդիպման սկզբից ստիպված էր մեծ ուժերով գրոհել կորցրածը ետ բերելու համար:

Այդ իսկ պատճառով պաշտպանությունում շարունակ տարածություններ էին առաջանում: Սա լավագույն նվերն էր Լակազետի և Օբամեյանգի համար: Այս ֆուտբոլիստներն ըստ էության կատարեցին թե հարձակվողի և թե ենթահարձակվողի պարտականությունը: Հերթական թույլ հանդիպումն անցկացրեց նոմինալ ենթահարձակվող Մեսութ Օզիլը: Այնպիսի տպավորություն էր, որ այս ֆուտբոլիստը ալարում էր վազել: 62-րդ րոպեին Էմերին նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին և դաշտի հատկապես միջին հատվածում էական փոփոխություններ տեղի ունեցան: Թեև Մխիթարյանը խաղաց 30 րոպե բայց ցուցադրեց գրագետ և արդյունավետ խաղ դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ: Մեր ֆուտբոլիստը ապացուցեց, որ ի տարբերություն Օզիլի պատրաստ է պայքարել և օգնել թիմին: Հեղինակավոր Whoscored պարբերականի կողմից Մխիթարյանն արժանացել է միջինից բարձր՝ 7 գնահատականի: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Օբամեյանգը, որը հեթ-տրիկի հեղինակ է դարձել ստացել է 10 գնահատականը: «Հիանալի ֆուտբոլային երեկո էր: Պարզապես հպարտանում եմ իմ թիմով և մեր երկրպագուներով: Ֆուտբոլիստներն արեցին ամեն ինչ, որպեսզի հայտնվեն եզրափակչում: Մենք արժանի էինք գավաթային հանդիպմանը մասնակցելու իրավունք ձեռք բերելուն: Նախկինում Եվրոպա լիգայում ունեցած իմ հաջղություններն օգնեցին հաջողության հասնել: Ամեն դեպքում պետք է ընդունեմ, որ շատ դժվար է Վալենսիայում խաղալը:

Մենք օգտվեցինք մեր հնարավորությունից, որը հաջողության հիմնական բանալին էր: «Վալենսիան» կազմակերպված և նրանց 4 գոլ խփելն իսկապես հերոսություն է: Բայց մենք գիտենք, որ մեր հարձակվողները կարողանում են օգտագործել իրենց պահերը»,- նշել է Էմերին: Ինչևէ, Եվրոպա լիգայի եզրափակչին պատշաճ կերպով նախապատրաստվելու համար «Արսենալն» ունի բավարար ժամանակ: Մայիսի 12-ին Պրեմիեր լիգայի վերջին տուրում լոնդոնյան ակումբը հյուրընկալվելու է «Բարնլիին»: Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունում Էմերիի թիմը կորցրել է լավագույն քառյակում հայտնվելու հնարավորությունը, հետևաբար առաջիկա մրցավեճը մրցաշարային առումով նշանակալի չէ:

Ըստ ամենայնի Էմերին «Բարնլիի» դեմ կխնայի թիմի առանցքային ֆուտբոլիստներին այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում