Saturday, 27 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Նոր «մեսիջ» Արթուր Վանեցյանին. Ռուբեն Հայրապետյանի «ավանդույթի» հետևանքները…

Երևանի «Ալաշկերտն» առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը: Երևանյան ակումբը 1:0 հաշվով առավելության հասավ Վանաձորի «Լոռիի» նկատմամբ: Երեկվա մրցավեճը հատկապես հետաքրքրություն էր առաջացրել մարզչական պայքարի տեսանկյունից: Մասնավորապես, «Ալաշկերտը» գլխավորում է տեղացի լավագույն մասնագետներից Աբրահամ Խաշմանյանը, իսկ «Լոռիի» ղեկին Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն է: Խաշմանյանը միայն վերջերս էր աշխատանքի անցել «Ալաշկերտում»: Ակումբի ղեկավարությունն այնքան էլ գոհ չէր Արամ Ոսկանյանի աշխատանքից և գրանցված արդյունքներից, որից հետո գլխավոր մարզչի պաշտոնը կրկին վստահվեց հենց Խաշմանյանին:

Կարող է այս դիտարկումը ոչ միանշանակ արձագանք ստանալ, բայց կարծում ենք՝ «Ալաշկերտի» հաղթանակը գավաթի եզրափակչում խիստ կանխատեսելի էր և տրամաբանական: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին հատվածում «Լոռին» աչքի էր ընկնում տպավորիչ խաղով, և նույնիսկ խոսվում էր այն մասին, որ թիմը չեմպիոնի կոչման իրական հավակնորդ է: «Լոռին» կայացած և մարտունակ կոլեկտիվ էր, որը գլխավորում էր Արմեն Ադամյանը: Ձմեռային դադարի ժամանակ, սակայն, ակումբի ղեկավարությունը Ադամյանի փոխարեն թիմի գլխավոր մարզիչ նշանակեց Արթուր Պետրոսյանին: Ինչո՞ւ: Ինչպե՞ս կարելի է կայացած թիմը վստահել մի մարզչի, որն իր կարիերայի ընթացքում որևէ լուրջ հաջողություն չի գրանցել: Ավելին, առանց բավարար փորձի գլխավորելով Հայաստանի ազգային հավաքականը՝ Պետրոսյանը ուղղակի տապալել էր այն: Հիշենք միայն 2017 թվականին Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը, որը ցայտուն կերպով արտացոլում է Պետրոսյանի մարզչական որակները: Որտե՞ղ է տրամաբանությունը:

Անփորձ մարզչին լուրջ թիմ վստահելու տխուր ավանդույթի սկիզբը դրել էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ մեր ազգային հավաքականը վստահելով Սարգիս Հովսեփյանին: Վերջինս ձախողվեց, սակայն ՀՖՖ ղեկավարության համար դա դաս չեղավ, և որոշ ժամանակ անց հավաքականը գլխավորեց Արթուր Պետրոսյանը:

Ի տարբերություն Պետրոսյանի՝ Աբրահամ Խաշմանյանը հայկական տարբեր ակումբներում և միջազգային ասպարեզում գրանցել է արդյունք: Կրկին գլխավորելով «Ալաշկերտը»՝ Խաշմանյանը կրկին ցույց տվեց արդյունք՝ թիմը նվաճեց տիտղոս, ինչը սպասելի էր: Ի տարբերություն «Լոռիի»՝ «Ալաշկերտն» ուներ հաղթանակի բավական լուրջ նախադրյալ՝ ի դեմս Խաշմանյանի:

«Լոռիի» և Արթուր Պետրոսյանի օրինակը պետք է հերթական «մեսիջը» դառնա ՀՖՖ ղեկավարության և մասնավորապես Արթուր Վանեցյանի համար: Անցյալ տարվա հոկտեմբերին մեր հավաքականը կրկին վստահվեց մի մասնագետի, որը հատկապես միջազգային ասպարեզում որևէ արդյունք չէր գրանցել: Դրա տրամաբանական շարունակությունը եղավ այն, որ մեր գլխավոր թիմը ձախողվեց Ազգերի լիգայի խաղարկությունում և երկու չափազանց թույլ հանդիպում անցկացրեց մարտին մեկնարկած 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

Կարևոր այս մրցաշարի առաջին տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Հայաստանի ընտրանին նախ զիջել էր Բոսնիա-Հերցեգովինային, այնուհետև Ֆինլանդիային: Վանեցյանը մտադիր է Գյուլբուդաղյանցին արդյունք ցույց տալու հնարավորություն տալ, բայց… Արդյունք չգրանցած մարզչին աշխատանք տալը կարող է ունենալ թերևս մեկ բացատրություն: Հիմնվելով սուբյեկտիվ կարծիքի վրա՝ տեղի է ունենում նշանակումը, և ոմանց թվում է՝ տվյալ մասնագետը ի զորու է հաջողություններ գրանցել: Ռուբեն Հայրապետյանին թվում էր, թե Հովսեփյանը կամ Պետրոսյանը պոտենցիալ ունեցող մարզիչներ են և կարող են պատվով կատարել իրենց աշխատանքը: «Լոռիի» ղեկավարներին թվում էր, թե Արթուր Պետրոսյանն այնուամենայնիվ լավ մարզիչ է և կարող է օգնել «Լոռիին»: ՀՖՖ-ում էլ կարծում են, որ Գյուլբուդաղյանցը լավ մասնագետ է և մեր հավաքականը կարող է դուրս բերել ճգնաժամից:

Վերջին 5 հանդիպումներում «Լոռիին» հաջողվել է վաստակել ընդամենը մեկ միավոր: Թիմը կրել է 4 պարտություն: Եթե ամիսներ առաջ Վանաձորի թիմը Բարձրագույն խմբում պայքարում էր մրցանակային տեղերի համար, ապա այսօր միայն տեսական հնարավորություն ունի լավագույն քառյակում հայտնվելու: «Լոռին» այն ակումբներից է, որը զարկ տալով նաև մարզային ֆուտբոլին՝ լուրջ աշխատանքներ է կատարում, ունի պոտենցիալ: Տեղի ունեցածը, կարծում ենք, հիմք կհանդիսանա այս ակումբի ղեկավարության համար, և տեղի կունենան մարզչական փոփոխություններ:

Հուսանք նաև, որ մեր ազգային հավաքականում էլ այնուամենայնիվ տեղի կունենան նորմալ նշանակումներ: Յուրաքանչյուր պարտության մեջ կարելի է գտնել բազմաթիվ պատճառներ, բայց եթե խնդրին ավելի խորն ես մոտենում, հասկանում ես, որ գոյություն ունեն շատ ավելի գլոբալ հարցեր, որոնք ուղղակի կապ ունեն գլխավոր մարզչի հետ:

Վերջում ցանկանում ենք շնորհավորել Երևանի «Ալաշկերտին» և Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի գավաթին տիրանալու կապակցությամբ:

Լուսնկարը՝ Armsport.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում