Saturday, 20 06 2026
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում

Էմերին կգնա՞ անակնկալ փոփոխության. «Արսենալի» մեկնարկային կազմը «Վալենսիայի» դեմ խաղում

Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում վաղը Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ կմրցի իսպանական «Վալենսիայի» հետ: Վերջին երեք հանդիպումներում լոնդոնյան ակումբը նույնքան պարտություն է կրել՝ Պրեմիեր լիգայում հայտնվելով բավական բարդ իրավիճակում: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ «Արսենալը» 66 միավորով 5-րդ հորիզոնականում է և երկու միավորով զիջում է 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսիին»:

Վերջին օրերին «Արսենալի» ֆուտբոլիստները, գլխավոր մարզիչը սուր քննադատության են ենթարկվում լրագրողների, ինչպես նաև երկրպագուների կողմից: 36-րդ տուրում «Լեսթերից» 3:0 հաշվով կրած պարտությունից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին լարվածությունը մեղմացնելու նպատակով հայտարարել էր, որ ողջ ներուժը կենտրոնացնելու են Եվրոպա լիգայի խաղարկության վրա և փորձելու են ամեն գնով նվաճել մրցաշարի գավաթը: Այն «Արսենալին» հնարավորություն կտա գալիք մրցաշրջանում ելույթ ունենալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

««Լեսթերի» հետ խաղին մենք լավ էինք պատրաստվել, բայց կարմիր քարտն ազդեց խաղի ելքի վրա: Դժվար է խաղալ, երբ թիմակիցը թվային առավելություն ունի: Կարմիր քարտն այսօրվա պարտության գլխավոր պատճառն է: Մենք չենք նայում մրցաշարային աղյուսակին: Եվրոպա լիգան հաղթելը մեր գլխավոր նպատակն է»,- նշել էր իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ այս խաղում առաջին կեսի միջնամասում դաշտից հեռացվել էր «Արսենալի» եզրային կիսապաշտպան Մայթլենդ-Նայլսը:

Պրեմիեր լիգայում անհաջողությունների շարքից հետո սպասվում է, որ վաղը «Արսենալը» բոլորովին այլ տեսք կունենա և կապացուցի, որ ի զորու է պայքարել հեղինակավոր մրցաշարի գավաթի համար: Դրա համար Էմերիին անհրաժեշտ կլինի դիմելու ոչ միայն տակտիկական, այլև կադրային փոփոխությունների: Նշենք, որ վերջին երեք խաղում Էմերին երեք անգամ փոխել էր տակտիկական դասավորությունը: Մասնավորապես, «Կրիստալ Փելեսի» դեմ «Արսենալը» խաղաց 3-4-1-2, «Վուլվերհեմփթոնի» դեմ՝ 4-2-3-1, իսկ «Լեսթերի» դեմ՝ 4-4-2 դասավորությամբ:

Սպասվում է, որ վաղը «Վալենսիայի» դեմ Էմերին կպայքարի մեկ այլ սխեմայով: Ըստ կանխատեսումների՝ «Արսենալի» գլխավոր մարզիչը կհագեցնի ենթահարձակվողի գոտին՝ կիրառելով 3-4-2-1 դասավորությունը: Մասնավորապես, դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Մոնրեալը, Կոսելնին և Սոկրատիսը: Կիսապաշտպանության աջ եզրում կխաղա Մայթլենդ-Նայլսը, իսկ աջ եզրում՝ Կոլաշինացը: Հենակետային գոտում կլինեն Տորեյրան և Ջական: Ենթահարձակվողի դիրքում հանդես կգա Իվոբին, ում կողքին կլինի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Կենտրոնական հարձակվողի գոտում էլ կլինի Լակազետը:  Աարոն Ռեմսիի բացակայության պայմաններում Էմերին ենթահարձակվողի դիրքում ընտրության լայն հնարավորություն չունի: Որպես նոմինալ ենթահարձակվող կարելի է համարել Մեսութ Օզիլին, որը, սակայն, լավ մարզավիճակում չէ: Նրան «Վալենսիայի» դեմ մեկնարկային կազմում ընդգրկելը, կարծում ենք, այնքան էլ ճիշտ չի լինի:

Գործի դնելով Մխիթարյան-Իվոբի խաղային զույգը՝ Էմերին կարող է անակնկալի բերել «Վալենսիային» և այս թիմի գլխավոր մարզչին: Մասնավորապես, թե՛ Մխիթարյանը և թե՛ Իվոբին, այսպես ասած, արագ կիսապաշտպաններ են, որոնց ներուժը ենթահարձակվողի դիրքում կենտրոնացնելը հնարավոր է լուրջ սպառնալիք դառնա իսպանական թիմի համար: Տրամաբանական կլինի, որ Էմերին փորձի մրցակցին ճնշել արագ և ինչ-որ տեղ ագրեսիվ գրոհներով: Մեկնարկային կազմի այս տարբերակը կարծես թե ամենաօպտիմալն է: Ի դեմս Մայթլենդ-Նայլսի և Կոլաշինացի՝ «Արսենալը» կարող է ունենալ ակտիվ և սուր եզրեր:

Նշենք, որ «Վալենսիան» դավանում է ոչ այնքան արագ, բայց տեխնիկապես հագեցած ֆուտբոլ: Գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Տորալի նախընտրած տակտիկական դասավորությունը 4-4-2-ն է: Ըստ ամենայնի, վաղը «Վալենսիան» դարձյալ կխաղա այս դասավորությամբ: Ինչպես և «Արսենալը», «Վալենսիան» խնդիր ունի գալիք մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հայտնվելու: Իսպանիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ «Վալենսիան» 52 միավորով 6-րդ հորիզոնականում է և շարունակում է պայքարը լավագույն քառյակում հայտնվելու համար: Մասնավորապես 4-րդ և 5-րդ հորիզոնականներում գտնվող «Խետաֆեին» և «Սևիլիային» «Արսենալի» առաջիկա մրցակիցը զիջում է երեք միավորով:

Ըստ էության «Արսենալը» և «Վալենսիան» նույն իրավիճակում են: Իսպանիայի առաջնության վերջին երկու հանդիպումներում «Վալենսիան» նույնքան պարտություն է կրել՝ Մադրիդում 3:2 հաշվով զիջելով «Ատլետիկոյին», այնուհետև սեփական հարկի տակ 0:1 հաշվով մրցավեճը տանուլ տալով «Էյբարին»:

Վաղվա խաղում բուքմեյքերներն ավելի հավանական են համարում Ունայի Էմերիի թիմի հաղթանակը: Դաշտի տերերի հաղթանակի համար սահմանված է 2 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 3.55, իսկ «Վալենսիայի» հաղթանակը՝ 3.9 գործակցով: «Արսենալ»-«Վալենսիա» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում