Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել Sport-Express-ին և նշել, թե ինչու է այդքան կարևորում հաղթանակը Ռուսաստանի հավաքականի նկատմամբ:
Յուրան նաև հույս հայտնել, որ Կրասնոդարում կայանալիք խաղի ժամանակ հայկական դրոշներ ավելի շատ կլինեն, քան ռուսական:
«Ռուսաստանի հավաքականի ամենավտանգավոր խաղացողներն են Դմիտրի Կոմբարովն ու Դենիս Գլուշակովը։ Ուշադրության կենտրոնում կպահենք նրանց:
Երազում եմ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում մասնակցելու մասին։
Երազանքս երբեք չի փոխվի` մինչև իրականություն դառնա։ Կարևոր չէ, թե ովքեր են Հայաստանի հավաքականի մրցակիցները»,- ասել է Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվողը։









































