Քիչ առաջ ավարտվեց երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի և WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի կշռման հանդիսավոր արարողությունը:
Երկու բռցքամարտիկների քաշերն էլ նույնն էին՝ 76,2 կլիոգրամ:
Հիշեցնենք, որ չեմպիոնական գոտու համար մենամարտը կայանլու է վաղը՝ մարտի 1-ին, Մագդեբուրգում: Սա կլինի նրանց երրորդ չեմպիոնական մենամարտը: Նախորդ երկու դեպքերից առաջինում հաղթել էր Աբրահամը, իսկ երկրորդում՝ Շտիգլիցը:
Լուսանկարը՝ Արթուր Աբրահամի ֆեյսբուքյան էջից:







































