Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը սատարել է թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին:
«Չենք կասկածում մեր մարզչի հնարավորություններին և երջանիկ ենք նրա հետ: Նա բարդ իրավիճակում է հայտնվել:
Նա առանձնանում է ինքնաքննադատությամբ և միշտ օգնում է մեզ: Հավատում ենք, որ հաջողությունների կհասնենք Մարտինոյի գլխավորությամբ»,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերում է El Pais-ը:








































