Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրոպայի առաջնություն․ «Արցախում» կխաղան բացառապես արցախի ֆուտբոլիստներ

Ֆուտբոլի չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությանը Արցախի թիմը կներկայանա բացառապես արցախցի ֆուտբոլիստներով:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը:

«Արցախի Հանրապետությունը, լինելով ազգային եւ համամարդկային արժեքների կրող, կարեւորելով եւ ողջունելով ֆուտբոլի միջոցով բոլորին միավորելու և երկրների և ժողովուրդների միջև կամուրջներ գցելու Conifa-ի նախաձեռնությունը, իր պատրաստակամությունն է հայտնել ընդունել առաջնությունը»,-ասաց նախարար Նարինե Աղաբալյանը: Վերջինիս խոսքով` այս առաջնության պատմության մեջ խաղերը կկազմակերպեն միաժամանակ 4 մարզադաշտում` Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու դաշտերում:

«Մեզ համար բացառիկ հնարավորություն է ներկայացնելու Արցախն այնպիսին, ինչպիսին կա։ Ցավալիորեն, վերջին տասնամյակների ընթացքում Արցախը միշտ ներկայանում է քաղաքական շղարշի տակ, ինչը թույլ չի տալիս ճանաչելու իրական Արցախը»,-շեշտեց Աղաբալյանը:

Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանի խոսքով Արցախի թիմն արդեն իսկ սկսել է նախապատրաստվել առաջնությանը:

«Արցախի թիմի բոլոր ֆուտբոլիստները արցախցիներ են»,-շեշտեց Դանիելյանը:
Արցախում կայանալիք գավաթի խաղարկությանը կմասնակցի ընդհանուր առմամբ 12 թիմ, որոնք բաժանված են 4 ենթախմբի:

Խմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը դուրս կգան հաջորդ` ¼ փուլ: Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության բոլորը հանդիպումները կանցկացվեն Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում:

Թիմերն ըստ խմբերի բաժանվել են.

A խումբ – Արցախ, Լապլանդիա, Լուգանսկ
B խումբ – Աբխազիա, Նիսի կոմսություն, Չամերիա
C խումբ – Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա
D խումբ – Սեկեյների երկիր, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսիա։

Գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում