ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին իր կարծիքն է հայտնել այն չափորոշիչների մասին, որոնցով ընտրվում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստի` «Ոսկե գնդակ» մրցանակի դափնեկիրները:
«Քրիշտիանու Ռոնալդու, Լիոնել Մեսսի, Ֆրանկ Ռիբերի եռյակից յուրաքանչյուրը «Ոսկե գնդակ»-ի հրաշալի հաղթող կլիներ: Սակայն Ռիբերին նվաճել էր ամեն ինչ, ինչի համար էլ ես քվեարկել եմ նրա օգտին: Ոչ այն պատճառով, որ նա ֆրանսիացի է. ես կարող էի ձայն տալ Ռոբենին կամ Շվայնշտայգերին:
Համաձայն գործող չափորոշիչների` «Ոսկե գնդակ»-ը ևս 10 տարի կխաղարկվի Մեսսիի ու Ռոնալդուի միջև: Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա նա ժամանակ ունի, որպեսզի Մեսսիին փոխարինի գահին, այդ թվում` նաև «Բարսելոնա»-ում»,- Պլատինիի խոսքերը մեջբերում է Le Journal du Dimanche-ն:







































