Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ» հետ խաղից հետո կայացած մամլո ասուլիսում Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Սեբաստիան Կելը նշել է, որ դաշտի տերերի հարձակվող Հալկը խաղի ժամանակ իրեն հարցնում էր՝ արդյոք կարո՞ղ է ամռանը «Բորուսիա» տեղափոխվել:
Հիշեցնենք, որ այդ խաղում հյուրերն առավելության էին հասել 2:4 հաշվով:
«Խաղի ժամանակ Հալկը հարցրեց՝ արդյոք կարո՞ղ է ամռանը «Բորուսիա» տեղափոխվել: Ես չգիտեմ՝ կարո՞ղ ենք մեզ մեզ թույլ տալ գնել նրա տրանսֆերը, թե ոչ»,- հայտարարել է Կելը:
Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը ռուսական ակումբ է տեղափոխվել 2012թ. սեպտեմբերին:








































