Sky Sports-ի հաղորդմամբ` Մադրիդի «Ռեալ»-ը «Արսենալ»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի համար 50 մլն. եվրո կառաջարկի: Այս գումարը 15 միլիոնով ավել է, «Բարսելոնա»-ի առաջարկածից: Աղբյուրի տվյալներով առաջիկա օրերին «Արսենալ»-ի և «Ռեալ»-ի ներկայացուցիչները կհանդիպեն և ավելի մանրամասն կքննարկեն այդ հարցը:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը «Բարսելոնա»-ի դպրոցի սան է, և կատալոնական ակումբն արդեն երրորդ տարին անընդմեջ փորձում է նրան վերադարձնել, սակայն ամեն անգամ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերի արժեքի հարցում: