Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հարցազրույց է տվել Sportbox-ի թղթակիցներին:
«Կարծում եմ` վատ չեմ խաղացել մրցաշրջանի առաջին փուլում: Գոհ եմ իմ ցուցադրած ֆուտբոլից։ Շատ բարդ էր հարմարվել նոր մակարդակին, սակայն ամեն ինչ կարգին անցավ: Բնական էր, որ առաջին խաղերում ինձ ժամանակ էր հարկավոր հարմարվելու համար, սակայն տարեվերջյան հանդիպումներում կարողացա լավ ֆուտբոլ ցուցադրել։
Ուշադրություն չեմ դարձնում մրցակցությունը, այլ կենտրոնանում եմ սեփական խաղի վրա։ Մեզ անընդհատ ասում են, որ պետք է չեմպիոն դառնանք։ Սակայն, իհարկե, ամեն ինչ կվճռվի խաղադաշտում։ «Սպարտակ»-ի խաղային սխեմայում այնքան էլ մեծ փոփոխություններ չեն կատարվել: Ամեն դեպքում պետք է կարողանանք փոխել դասավորվածությունը, ինչը կօգնի մեզ ավելի բազմաոճ խաղ ցուցադրել»,- նշել է 23-ամյա կիսապաշտպանը:








































