Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 11-ին վիճարկվեց մեդալների 8 հավաքածու:
Օրն առավել հաջող ստացվեց 2-ական ոսկե մեդալի արժանացած գերմանացիների և նորվեգացիների համար: Կանադայի, Հարավային Կորեայի, Բելառուսի և Շվեյցարիայի ներկայացուցիչները նվաճեցին մեկական չեմպիոնական տիտղոս:
Հիշեցնենք, որ դակուկավազքի սպրինտի ազատ ոճի մրցումներին պետք է մասնակցեին նաև Հայաստանի ներկայացուցիչները` Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը, ովքեր որոշել են ուժերը խնայել այլ մրցաձևերի համար։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Ֆրիսթայլ, սլոուփսթայլ, կանայք
1. Դարա Հոուել (Կանադա)՝ 94.20
2. Դևին Լոգան (ԱՄՆ)՝ 85.40
3. Կիմ Լամար (Կանադա)՝ 85.00
Դակուկավազք, սպրինտ, ազատ ոճ, տղամարդիկ
1. Օլա-Վիգեն Հատեստադ (Նորվեգիա)՝ 3.38,4.
2. Թեոդոր Պետերսոն (Շվեդիա)՝ +1,2.
3. Էմիլ Յոնսոն (Շվեդիա)՝+19,8
Դահուկավազք, սպրինտ, ազատ ոճ, կանայք
1. Մայկեն Կասպերսեն Ֆալա (Նորվեգիա)՝ 2.35,49
2. Ինգվիլդ Ֆլուգստադ Էստբերգ (Նորվեգիա)՝+0,38
3. Վեսնա Ֆաբյան (Սլովենիա)՝ +0,40
Չմշկավազք, 500 մետր, կանայք
1. Լի Սան-Հվա (Հարավային Կորեա) – 1.14,70.
2. Օլգա Ֆատկուլինա (Ռուսաստան) – 1.15,06.
3. Մարգոտ Բուր (Հոլանդիա) – 1.15,48
Բիատլոն, 10 կմ, կանայք
1. Դարյա Դոմրաչևա (Բելառուս)՝ 29.30,7 (1).
2. Տուրա Բերգեր (Նորվեգիա)՝ +37,6 (1).
3. Տեյա Գրեգորին (Սլովենիա)՝ +42,0 (1)
Սահնակային սպորտ, կանայք
1. Նատալի Գեյզենբերգ (Գերմանիա)՝ 3.19,768.
2. Տատյանա Հյուֆներ (Գերմանիա)՝ +1,139.
3. Էրին Հեմլին (ԱՄՆ)՝ +1,377
Սնոուբորդ, տղամարդիկ
1. Յուրի Պոդլադչիկով (Շվեյցարիա) – 94,75
2. Այումի Հիրանո (Ճապոնիա) – 93,50
3. Տակու Հիրոակա (Ճապոնիա) – 92,25
Դահուկացատկ, կանայք
1. Կարինա Ֆոգտ (Գերմանիա) – 247,4.
2. Դանիել Իրաշկո (Ավստրիա) – 246,2.
3. Կոլին Մատել (Ֆրանսիա) – 245,2








































