Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի կիսապաշտպան Էդեն Ազարին:
«Ազարն անհավանական ֆուտբոլիստ է: Չեմ ցանկանում համեմատել նրան ֆուտբոլային «հսկաներ»-ի հետ, քանի որ նրանք մեծ փորձ ունեն, հաղթանակներ` տարբեր մրցաշարերում, գոլեր:
Բայց երիտասարդ տաղանդների թվում չկա որևէ ֆուտբոլիստ, ով ավելի լավ է խաղում, քան Էդենը: Ազարն աշխարհի ներկայիս լավագույն երիատասարդ ֆուտբոլիստներից մեկն է»,- ITV-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բելգիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը 25 հանդիպում է անցկացրել և 12 գոլ հեղինակել:








































