Ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն օգնեց թիմին դուրս գալ Հոլանդիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում «Վիլլեմ-2»-ը մրցեց «Տվենտեի» հետ և հաղթեց 3:2 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Վիլլեմ-2»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 75-րդ րոպեին:
Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 26/27-ին: