Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում վաղը կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը:
Այս մասին ասել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին: «Մխիթարյանը չի հասցրել ապաքինվել վնասվածքից և վաղը կայանալիք հանդիպմանը կհետևի տրիբունայից»,- նշել է Էմերին:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին վնասվածքի պատճառով չեն մասնակցի նաև պաշտպաններ Հեկտոր Բելերինը, Ռոբ Հոլդինգն ու հարձակվող Դենի Ուելբեքը: