Շոտլանդական «Հարթս»-ի պաշտպան Քրեյգ Թոմփսոնը, ով մեղադրվում է 12 և 14 տարեկան երեխաների նկատմամբ կատարած ոտնձգությունների համար, կպատժվի: Հիշեցնենք, որ պեդոֆիլին տուգանել էին ընդամենը 4 հազար ֆունտ ստերլինգով և գրանցել սեքսուալ հանցագործների մատյանում:
Ակումբը չէր պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Թոմփսոնի նկատմամբ՝ փորձելով երկրորդ հնարավորություն տալ ֆուտբոլիստին, սակայն երեխաների պաշտպանության Charity Children 1st կազմակերպության պահանջով և հասարակական ճնշման ներքո «Հարթս»-ի ղեկավարությունը որոշել է ֆուտբոլիստին զրկել մարզումներին մասնակցելու իրավունքից: