Լոնդոնի «Արսենալ»-ը Գերզենկիրխենի «Շալկե»-ին առաջարկել է 24.7 մլն ֆունտ և տարատեսակ հավելավճարներ՝ Յուլիան Դրաքսլերի տրանսֆերի դիմաց:
«Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը շատ է հավանում երիտասարդ գերմանացի կիսապաշտպանի խաղն ու ցանկանում է նրան տեսնել իր թիմի կազմում:
Դրաքսլերի հրաժարագինը կազմում է 37 մլն ֆունտ, բայց անգլիական ակումբը չի պատրաստվում վճարել այդ գումարը:







































