Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հերքել է, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի տրանսֆերը:
Նա նշել է, որ երբեք բանակցություններ չի վարել Մեսսիի տրանսֆերի հարցով:
«Երբեք չենք բանակցել Մեսսիի տրանսֆերի հարցով: Ես երբեք չեմ խոսել «Բարսելոնա»-ի հետ: Երբեք: Այս պահին Մեսսիի տեղափոխությունն անհնար է»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:








































