Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլը կարծում է, որ Զինեդին Զիդանը պետք է շարունակի աշխատել ակումբում:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին հանդիսանում է Կարլո Անչելոտիի օգնականը և վերջերս հայտարարել էր, որ պատրաստ է այլ ակումբում գլխավոր մարզչի աշխատանք կատարելուն:
«Չեմ կարծում, որ Զինեդին Զիդանի` «Ռեալ»-ից հեռանալը լավ գաղափար է: Ընդհակառակը` նա պետք է մնա Մադրիդում, այդպես կշահի կողմերից յուրաքանչյուրը: «Ռեալ»-ում նա միշտ էլ հեղինակություն է, ակումբի ֆուտբոլիստները նրանից արդեն շատ բան են սովորել: Անպայման պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի Զիդանը մնա այնտեղ:
Եթե նա այդպես ուժգնորեն ցանկանում է աշխատել մարզիչ, ապա կարող է փորձել ուժերն ակումբի երիտասարդական թիմերից մեկում: Ոչ բոլորին է հաջողվում լավ արդյունքներ գրանցել իրենց աշխատած առաջին թիմերի հետ: Այնպես որ, կարծում եմ, որ Զիդանը կմնա»,- Ռաուլի խոսքերը մեջբերում է AS-ը:








































