Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Գրանադա»-ի դարպասը:
«Արքայական ակումբ»-ի կազմում առաջին գոլը խփեց Քրիշտիանու Ռոնալդուն` Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում աչքի ընկնելով 22-րդ անգամ:
Հաշվի տարբերությունը կրկնապատկեց Կարիմ Բենզեման` արդյունավետ փոխանցում ստանալով Մարսելոյից:
«Ռեալ» – «Գրանադա»` 2:0
1:0 Ռոնալդու (56’), 2:0 Բենզեմա (74’)








































