Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մյունխենի «Բավարիա»-ն Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակներում երեկ 2 անպատասխան գնդակ է ուղարկել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասը:
Չնայած բաց թողած գոլերին, դաշտի տերերի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հիանալի հանդիպում է անցկացրել` դառնալով նաև գեղեցիկ կրկնակի սեյվի հեղինակ:








































