Ուրուգվայի հավաքականի հանրահայտ հարձակվող Դիեգո Ֆոռլանը կարիերան կշարունակի «Սերեսո Օսակա» ակումբում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Մադրիդի «Ատլետիկո»-ի նախկին ֆուտբոլիստը խզել է բրազիլական «Ինտերնասիոնալ»-ի հետ պայմանագիրը և ճապոնական ակումբի հետ ստորագրել համաձայնագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2015թ. հունիսը:
Ավելի վաղ կային ասեկոսեներ, որ Ֆոռլանը կարող է տեղափոխվել բրազիլական մեկ այլ ակումբ` «Բոտաֆոգո»:









































