Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սկանդալ հայկական շախմատում․ Ինչպես է հղի շախմատիստուհին դուրս մնացել ՀՀ հավաքականից

Միջազգային գրոսմայստեր, շախմատի տղամարդկանց միջազգային վարպետ, Լիլիթ Գալոյանը դիմել է դատարան՝ բողոքարկելու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշումները: Գալոյանը պնդում է, որ ինքը հավաքականի կազմից դուրս է մնացել ֆեդերացիայի ապօրինի որոշումների արդյունքում, ընդ որում, այդ որոշումները կայացվել են, երբ նա հղի է եղել: «Հղի կնոջը հեռացնել հավաքականից միայն հղի լինելու համար նշանակում է մոտավորապես նույնը, ինչ հղի կնոջն ազատել աշխատանքից կամ այլ ցանկացած տեսակի դիսկրիմինացիա միայն հենց հղիության համար, ինչը հայաստանյան օրենսդրության կոպտագույն խախտում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Գալոյանը:

Նա նաև նշեց. «Ֆեդերացիայի այդ որոշումն առնվազն ինձ համար կասկածելի է իրավաչափության տեսանկյունից: 2017թ. դեկտեմբերին ֆեդերացիայում տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում փոփոխություններ են մտցվել տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների կազմավորման կարգի մեջ: Իսկ արդեն այս տարվա մայիսի 2-ի որոշմամբ ձևավորվել է կանանց ազգային հավաքականի վերջնական կազմը: Բայց մայիսյան այդ որոշումը ինքնին վիճարկելի է, քանի որ այն հետևանք է 2017թ. դեկտեմբերյան որոշման, ինչը անցկացվել է լուրջ խախտումներով: Ֆեդերացիայի անդամ այն մարդիկ, ովքեր ներկա են եղել, ի՞նչ իրավասություններ ունեն նման որոշում կայացնելու, ո՞ր հանձնաժողովն է կայացրել այդ փոփոխությունները: Այդ հարցերի պատասխանը չկա: Այնպես չի լինում, որ ֆեդերացիայի անդամ մի խումբ մարդիկ հավաքվեն և որոշումներ կայացնեն, ինչպիսի բարձր պաշտոններ ունենան նրանք: Ֆեդերացիայի որոշումները պետք է կայացվեն օրենքով և ֆեդերացիայի կանոնադրությամբ սահմանված կարգով»,- ասաց նա:

Գալոյանը ներկայացրեց, թե կոնկրետ ինչ հակաօրինական որոշումներ են կայացվել, որոնց արդյունքում էլ ինքը դուրս է մնացել հավաքականից: «Ֆեդերացիան, նշելով, որ մարզիչների առաջարկով է որոշում կայացրել, իրականում փորձում է շեղվել պատասխանատվությունից: Առաջարկելը որեւէ մեկին արգելված չէ: Հարցն այլ է. ո՞ր որոշման հիման վրա են մարզիչներին ասել ներկայացնել առաջարկներ, արդյոք գոյություն ունի՞ նման որոշում: Ֆեդերացիան այդ մասին ո՛չ փաստաթուղթ, ո՛չ էլ արձանագրություն չի տրամադրել: Խնդիրը հենց դա է: Ես գրավոր դիմում եմ ներկայացրել՝ ՀՀ սահմանադրության համաձայն ֆեդերացիայից պահանջելով թիմի կազմավորման հետ կապված փաստաթղթերի պատճեները՝ նիստերի արձանագրությունները, հավաքականների կազմավորման կարգերը եւ ֆեդերացիայի կանոնադրությունը: Նշված փաստաթղթից ոչ մեկը մինչ օրս չեմ ստացել: Եթե այդ որոշումները կայացվել են օրինական ճանապարհով, եւ գոյություն ունեն համապատասխան փաստաթղթերը, ապա ինչո՞ւ մինչեւ հիմա չեն տրամադրել դրանց պատճեները: Մինչև օլիմպիադան ֆեդերացիան, ինձ տարբեր պատասխաններ տալով, փորձել է ժամանակ շահել այդ ընթացքում փաստաթղթերը ստեղծված իրավիճակին ետին թվով համապատասխանեցնելու համար: Իմ պահանջած փաստաթղթերի միայն մի մասը, որ ֆեդերացիայի կայքում հայտնվել են դիմումիցս բավական ուշ` օգոստոսին, դրանցում կեղծիքն առավել քան ակնհայտ է: Մասնավորապես, դրանցից մեկի՝ ՀՇՖ կանոնակարգի վրա չկա ժամկետ եւ ստորագրություն, այն արդեն իսկ փոփոխության է ենթարկվել մինչ այդ կայքում առկա նախատիպից:

Իսկ մյուսը, որն առավել կարևոր է, ֆեդերացիայի կանոնադրությունն է, որը օգոստոսին հանկարծահաս հայտնվեց ֆեդերացիայի կայքում, իր նախատիպից 11 տարի անց, այն էլ այդ փաստաթուղթը ետին ամսաթվով էր՝ 2017թ. հուլիսի 8: Ֆեդերացիան կայքում հմտորեն կամ միամտորեն թաքցնում է, որ փաստաթուղթը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցմանն ուղարկվել է մեկ տարի անց միայն՝ 2018թ. հուլիսին, և այն, օրենքի համաձայն, ուժի մեջ է մտնում հենց գրանցում ստանալու օրվանից: Այսինքն՝ եթե անգամ նրանք փոփոխված կանոնադրության համապատասխան են գործել, չեն ունեցել դրա իրավունքը, քանի որ օրենքով սահմանված կարգով այդ կանոնադրությունը պետական գրանցում է ստացել և գործածության համար ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի վերջերից նոր միայն՚: Գալոյանը նաեւ ասաց, որ սա առաջին նման դեպքը չէ, որ ապօրինություն է կատարվում իր հանդեպ: «Ուղղակի հիմա` տարիներ անց, չեմ պատրաստվում համակերպվել, նման դեպքեր եղել են տարբեր տարիներին տարբեր շախմատիստների հետ, անգամ 2002թ. Լևոն Արոնյանին թիմ չէին վերցրել` մեջբերելով անհասկանալի պատճառաբանություն:

Ուզում եմ վերջ դրվի այս ամենին, և ֆեդերացիան գործի օրենքի սահմաններում, արդեն դիմել եմ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ օրենսդրության ոտնահարմամբ կայացված ֆեդերացիայի որոշումները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում