Հայկական շախամտի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները Կալկաթայի «Tata Steel» մրցաշարում:
Բլից շախմատում 18 հնարավորից հավաքելով 12 միավոր՝ Լևոն Արոնյանը վերջնական հաշվարկում գրավեց 3-րդ տեղը: 1-2 տեղերը 12,5 միավորով կիսեցին ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան և աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը: