Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է իր թիմակից Ռոբերտ Լևանդովսկիի որոշումը: Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը պայմանագիր է ստորագրել «Բավարիա»-ի հետ և մյունխենյան ակումբ է տեղափոխվելու ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Ռոբերտ Լևանդովսկին հիանալի խաղացող է: Նա որոշում է կայացրել, որը մենք պետք է ընդունենք: Յուրաքանչյուր խաղացող ինքն է որոշումներ կայացնում: Եթե նա այնտեղ է տեսնում իր ապագան, ապա պետք է տեղափոխվի:
Դրտմունդի «Բորուսիա»-ն պետք է առաջ շարժվի առանց նրա»,- Ռոյսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք որ 25-ամյա հարձակվողի՝ «Բավարիա»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2019 թվականը:








































