«Ատլետիկո Մինեյրո»-ի կիսապաշտպան Ռոնալդինյոն հուսով է, որ կմասնակցի «Մունդիալ-2014»-ին:
«Ինձ համար մեծ պատիվ կլինի մասնակցել Աշխարհի առաջնությանը, որը կկայանա իմ հայրենիքում: Ցանկանում եմ հավատալ, որ ես նման բախտի կարժանանամ:
Պետք է ճանապարհ զիջել երիտասարդներին, բայց դա չի նշանակում, որ թիմում պետք է հանդես գան բացառապես երիտասարդներ»,- Ռոնալդինյոյի խոսքերը մեջբերում է O Globo-ն:








































