«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողներ Ուեյն Ռունին ու Ռոբին վան Պերսին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն Լոնդոնի «Չելսի»-ի դեմ առաջիկա հանդիպումը:
Անգլիացի ֆուտբոլիստը վերականգնվում է աճուկի վնասվածքից, իսկ հոլանդացի խաղացողին դեռևս անհանգստացնում է ազդրի վնասվածքը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ և 7-րդ հորիզոնականներում ընթացող թիմերի մրցավեճը տեղի է ունենալու կիրակի օրը` հունվարի 19-ին:








































