37-ամյա հոլանդացի մասնագետ Կլարենս Զեդորֆը գլխավորել է «Միլան»-ը: Այդ մասին տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Զեդորֆի հետ ստորագրվել է 2.5 տարվա պայմանագիր: Պայմանագրի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում:
Թիմի հետ առաջին մարզումը Զեդորֆը կանցկացնի այսօր երեկոյան: Հիշեցնենք, որ Զեդորֆը, ով օրեր առաջ էր ավարտել մարզական կարիերան, փոխարինել է Մասիմիլիանո Ալեգրիին:







































