Իտալիայի Գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Միլան»-ը սեփական հարկի տակ հանդիպեց «Սպեցիա»-ին:
«Ռոսսոներիներ»-ն իրենց առաջին հաղթանակը տոնեցին Մասիմիլիանո Ալեգրիի` թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումից հետո: Նաև հատկանշական է, որ նոր ակումբի կազմում իր անդրանիկ գոլը հեղինակեց ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան:
«Միլան» – «Սպեցիա»` 3:1
1:0 Ռոբինյո (28’), 2:0 Պացցինի (31’), 3:0 Հոնդա (47’), 3:1 Ֆերրարի (90’)








































