Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է հետաքրքրվել Գելզենկիրխենի «Շալկե»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի ծառայություններով:
Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ «զինագործներ»-ը պատրաստ են 35 մլն ֆունտ վճարել գերմանացի 20-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Թեո Ուոլքոթը վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է մնացել:








































