Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին շնորհավորել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին` «Ոսկե գնդակ»-ը նվաճելու առթիվ:
Պորտուգալացի ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում 2-րդ անգամ ստացավ այդ մրցանակը: Նա 2013 թվականին դարձել է 69 գոլի հեղինակ (59-ը` ակումբի,10-ը` ազգային հավաքականի կազմում):
«Ինձ չեն զարմացնում Ռոնալդուի խաղի մակարդակը և նրա գոլերը, բայց նրա պրոֆեսիոնալիզմը խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս իսկապես զարմացրին ինձ: Նա օրինակ է հանդիսանում երիտասարդ ֆուտբոլիստների համար: Ֆուտբոլին պետք են այնպիսի խաղացողներ, ինչպիսին Ռոնալդուն է: Նա տաղանդավոր է և աշխատասեր: Ժամանակակից ֆուտբոլում չի կարելի բավարարվել միայն տաղանդով: Հարկավոր է նաև քրտնաջան աշխատել: Մենք բոլորս ուրախ ենք, որ Քրիշտիանուն նվաճեց «Ոսկե գնդակ»-ը: Նա արժանի էր դրան»,- ասել է իտալացի մասնագետը:








































