Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ «Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում անցկացվեց ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը: Հայաստանում գործող արևելյան մարզաոճերի դպրոցների մարզիկները հանդես եկան ցուցադրական ելույթներով:
Հատկապես տպավորիչ էր Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի մարզիկների ցուցադրական ելույթը, ինչի համար ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: