Հունվարի 13-ին «Միլան»-ի ղեկավարությունը հանդես կգա հայտարարությամբ`թիմի ապագա գլխավոր մարզչի վերաբերյալ:
Տեղեկությունների համաձայն` Ֆիլիպո Ինձագին, ով ներկայումս աշխատում է «ռոսսոներիներ»-ի երիտասարդական թիմի հետ, կարող է նշանակվել առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
Այսօր «Միլան»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կհանդիպի ակումբի ղեկավարների` Սիլվիո Բերլուսկոնիի և Ադրիանո Գալիանիի հետ: Ակնկալվում է, որ հանդիպումից հետ Բերլուսկոնին կհաստատի Ալեգրիի հրաժարականը և գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակի Ինձագիին:








































