Լոնդոնի «Չելսի»-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի տրանսֆերը:
AS պարբերականի փոխանցմամբ՝ «Չելսի»-ն պատրաստ է 25 մլն եվրո վճարել Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա հարձակվողի տեղափոխության դիմաց:
Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 17 խաղերում Բենզեման 9 գոլ է խփել և կատարել 5 գոլային փոխանցում:
Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրվում է նաև Լոնդոնի «Արսենալ»-ը:








































