Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան կարծում է, որ Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ առաջիկա հանդիպումը վճռորոշ չի լինի չեմպիոնական տիտղոսի համար պայքարում:
Նա միաժամանակ ընդգծել է, որ մադրիդյան թիմը կկարողանա կանգնեցնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, ով շարք վերադառնալուց հետո մասնակցած առաջին խաղում երեկ դուբլի հեղինակ է դարձել «Խետաֆե»-ի դեմ մրցավեճում (4:0):
«Երկարատև դադարից հետո Մեսսին առանձնահատուկ տրամադրված է: Նա շատ խնդիրներ կստեղծի, բայց մեր պաշտպաններն ի վիճակի են կանգնեցնելու նրան: Առջևում դեռ շատ խաղեր կան: Սա առաջին խաղաշրջանի հանդիպում է, և մենք այս մրցակցի դեմ դեռ պետք է խաղանք իր հարկի տակ: Այնպես որ, ոչինչ դեռևս չի վճռվում: Կարևոր է մտածել յուրաքանչյուր հաջորդ խաղի մասին և առաջ ընթանալ քայլ առ քայլ»,- ասել է Կոստան:








































