Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մեկնաբանել է «արքայական ակումբ»-ի հետ իր պայմանագրի ժամկետը երկարաձգելու փաստը:
«Ես անչափ հպարտ եմ ու երջանիկ` նոր պայմանագիր ստորագրելու համար»,- նշել է ֆուտբոլիստը:
Խաբի Ալոնսոն «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին, իսկ մինչ այդ երկար ժամանակ հանդես է եկել «Լիվերպուլ»-ի կազմում: Transfermarkt մասնագիտացված կայքը 18 մլն եվրո է գնահատել կիսապաշտպանի տրանսֆերը: Նրա նոր պայամանգիրն ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականի հունիսի 30-ը:
Իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Ալոնսոն մասնակցել «Ռեալ»-ի 8 հանդիպումների: Մադրիդի ակումբն իր ակտիվում 44 միավոր է գրանցել և 18 տուրերից զբաղեցնում մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:








































