Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան որոշել է կարգապահական տույժեր չկիրառել Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Թեո Ուոլքոթի նկատմամբ:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպման վերջնամասում (2:0), երբ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը պատգարակով լքում էր խաղադաշտը, նրա վրա մրցակցի երկրպագուները նրա վրա նետել են մետաղադրամներ ու հասցրել վիրավորանքներ: Ուոլքոթը դրան պատասխանել է հեգնական ժեստով` «շպորներ»-ի համակիրներին հիշեցնելով խաղի հաշիվը:
Այնուանենայնիվ, թեև բրիտանական մամուլում շատ էր խոսվում այն մասին, որ խաղացողը կարող է պատժի ենթարկվել, ֆուտբոլային ասոցիացիան բավարարվել է նրան միայն «բանավոր նկատողություն» անելով:









































