Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Միտո՞ւմ, թե՞ պատահականություն․ Ինչո՞ւ է Արթուր Վանեցյանն այցելում Նավոյանի թիմի խաղերին

Եվրոպա լիգայի խաղարկությունում Երևանի «Փյունիկի» և «Ալաշկերտի» ելույթները ըստ էության արթնացրին հիասթափված և հուսալքված հայ ֆուտբոլասերին: Ուշագրավ է, որ ակումբային ֆուտբոլի զարթոնքը տեղի է ունենում հայկական ֆուտբոլի համար բավական կարևոր մի ժամանակահատվածում: Ավելի ստույգ, մեր թիմերը պատմական հաջողություն գրանցեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ 16 տարի մեր ֆուտբոլը ոտնակոխ արած ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այլևս չի վերարտադրվի պաշտոնում:

Շատերն այն կարծիքին են, որ այս փաստը ոչ միայն դրական լիցքեր է հաղորդել երկրպագուներին, այլև ակումբներին: Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի բոլոր 9 թիմերը պաշտոնապես հայտարարել են, որ սեպտեմբերին տեղի ունենալիք ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում սատարելու են ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Կարծես թե ամեն ինչ պարզ է: Շատ շուտով տեղի կունենան արմատական փոփոխություններ և բոլորս լիահույս ենք, որ Վանեցյանին կհաջողվի ոտքի կանգնեցնել արդեն իսկ անդունդում հայտնված ֆուտբոլը: Ակումբներից զատ՝ Վանեցյանի ՀՖՖ-ի նախագահ դառնալու փաստը ոգևորություն է առաջացրել երկրպագուների շարքերում: «Հանրապետական» մարզադաշտում Վանեցյանի մրցավեճերին ներկա գտնվելու մասին հայտարարությունն արժանանում բուռն ծափողջյունների: Ո՞վ կմտածեր, որ երբևէ մեր երկրում ԱԱԾ-ի ղեկավարին այսպես կողջունեն, շարունակ ասում էին մարզադաշտ եկած ֆուտբոլասերները: Բնական է, որ Վանեցյանի մարզադաշտ այցելելը պայմանավորված չէ միայն մարզական հետաքրքրությամբ:

«Հանրապետականում» ԱԱԾ տնօրենի ներկա գնտվելու և այդ մասին հայտարարությունը նպատակ ունի նաև ստուգելու հանրային կարծիքը: Ու հիմա Վանեցյանը վստահաբար կարող է հայտարարել, որ ՀՖՖ-ի նախագահ դառնալու հարցում ունի թե ակումբների, և թե ֆուտբոլասերների աջակցությունը: Բազմաթիվ ֆուտբոլասերներ Արթուր Վանեցյանի «Հանրապետական» մարզադաշտ այցելություններում որոշակի նյուանսներ են նկատել: Հիշեցնենք, որ Վանեցյանը ներկա էր գտնվել օգոստոսին 2-ին կայացած «Ալաշկերտ»-«Սուտյեսկա» և օգոստոսի 9-ին տեղի ունեցած «Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումներին: Նշենք, որ երկու դեպքերում էլ ցուցադրելով դժգույն խաղ երևանյան թիմը առաջին դեպքում 0:0 էր խաղացել, իսկ երկրորդ դեպքում պարտվել 0:2 հաշվով: Այս հանդիպումներից երկու օր առաջ՝ հուլիսի 31-ին և օգոստոսի 7-ին «Հանրապետականում» Եվրոպա լիգայի շրջանակներում ելույթ էր ունեցալ Երևանի «Փյունիկը»: Վերջինիս ցուցադրած խաղը, մարզադաշտի էներգետիկան ուղղակի չես համեմատի «Ալաշկերտի» մասնակցությամբ խաղերի հետ: Ընդամենը մեկ ամսում «Փյունիկը» դարձել է երկրպագուների սիրելի թիմը, որը ցուցադրելու է տպավորիչ՝ գրագետ խաղ:

Սպասվում է, որ Վանեցյանը ներկա կգտնվի օգոստոսի 7-ին կայացած «Փյունիկ»-«Մաքաբի» հանդիպմանը, որը շատ ավելի լավ առիթ էր երկրպագուների «ռեակցիան» ստուգելու համար, բայց․․․: Վանեցյանը մարզադաշտ եկավ երկու օր անց: Եկավ այն պահին, երբ «Ալաշկերտը» պարտվում էր 0:2 հաշվով: Ավելին, ինչպես խաղից հետո նշել էր «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը՝ Արթուր Վանեցյանը «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ այցելել էր հանդերձարան և ասել, որ պատասխան խաղում միայն ու միայն հաղթանակ է ակնկալում:

Նշենք, որ այս տարվա հունիսին Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչության տարածած հաղորդագրության համաձայն Նավոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու մեջ: Երկրպագուների շարքերում «Ալաշկերտի» նկատմամբ վերաբերմունքը փոխվեց նաև այն բանից հետո, երբ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Շիրակին» չեմպիոնությունից զրկելուց հետո «Ալաշկերտը» ցնծությամբ ընդունեց ոսկե մեդալները: Շատ ֆուտբոլասերների պնդմամբ՝ «Ալաշկերտը» այսպես ասած լեգիտիմ չեմպիոն չէ: Ու հիմա ոմանց մոտ հարց է ծագել, թե ինչու է Վանեցյանը այցելում հենց «Ալաշկերտի» հանդիպումներին: Սա հարց է, որի պատասխանը դժվար է գտնել:

Հավանական է, որ տեղի ունեցածը պատահականություն է, քանզի ԱԱԾ տնօրենը խիստ զբաղված է և ազատ ժամանակ է գտել հենց «Ալաշկերտի» հանդիպումների ժամանակ: Ընդունենք նաև, երկրպագուների կողմից Նավոյանի թիմի հանդիպումներին այցելելու մեջ միտում տեսնելը կարծում ենք այնքան էլ ճիշտ չէ: Այս պահին գլխավորն այն է, որ ՀՖՖ-ի հաջորդ նախագահի ձեռքը հայկական ֆուտբոլի զարկերակի վրա է: Եվ որ ամենակարևորն է՝ Վանեցյանի թեկնածության շուրջ կա համախմբում, ինչը ֆուտբոլը ոտքի կանգնեցնելու հիմնական նախապայմանն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում