Դանիական «Կոպենհագեն»-ի գլխավոր մարզիչ Ստալե Սոլբակենը կիսվել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպումից իր ակնկալիքներով:
«Եթե մենք թույլ տանք «Ռեալ»-ին բռնել մեզ հակագրոհների վրա, դա էապես կբարդեցնի մեր կյանքը: Սակայն դա գործնականում շատ ավելի դժվարին է, քան տեսականորեն: Ես վստահ եմ, որ նրանք կխաղան ուժեղ կազմով, քանի որ նրանց առաջատարների մեծ մասը հանգստացել է հանգստյան օրերին:
Ինձ համար «Ռեալ»-ը ֆուտբոլի ամենաբարձր մակարդակն է: Հնարավոր է, այն աշխարհի ամենակարևոր ակումբն է: Քրիշտիանու Ռոնալդուին ես համարում եմ մոլորակի ամենալավ հակագրոհող ֆուտբոլիստը: Ցանկանում եմ, որ վաղվա հանդիպումից հետո մենք անպարտելի մնանք «Պարկեն» մարզադաշտում: Հուսով եմ, մենք արագորեն առաջ կանցնենք 4:0 հաշվով, ինչից հետո կանցնենք խորը պաշտպանության»,- ասել է Սոլբակենը:









































