Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթել է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Նահանգապետի գավաթ» միջազգային մրցաշարում:
64 քաշայինների եզրափակիչում մեր մարզիկը պարտության է մատնել ռուսաստանցի մարզիկին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը եզրափակիչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին և գրավել է 2-րդ տեղը: